«Շերեմետևո» օդանավակայանում չի կարողացել վայրէջք կատարել 30 ինքնաթիռ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 28-ին, «Շերեմետևո» օդանավակայանում վատ եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել 30 ինքնաթիռներ, այդ թվում  «Աէրոֆլոտ» ավիաընկերության 24 չվերթները: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով օդանավակայանի ներկայացուցչին:

Նրա խոսքերով՝ «այժմ հնարավոր են ուշացումներ ու հետաձգումներ, քանի որ օդանավերը վերադառնում են չվերթը սկսած օդանավակայաններ»:

Ամենայն հավանականությամբ՝ օդանավակայանը կսկսի աշխատել ըստ սահմանված գրաֆիկի Մոսկվայի ժամանակով ժամը 12:30-ի սահմաններում:

xw_1086518




Լրահոս