Իսրայելի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն այցելել են Գազայի հատվածի հետ սահման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այցելել են Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող «Քերեմ Շալոմ» անցակետ: Այս մասին հայտնում է Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հանդիպումից հետո Գալանտը կառուցողական է անվանել Բլինքենի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել Իսրայելի սահմանային անցակետում դեպի անկլավի հարավային հատված: Նա ասել է, որ պետքարտուղարի հետ քննարկել է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումն ավելացնելու Իսրայելի ծրագրերը։

Նախարարը նաև նշել է, որ նույն օրը Իսրայելի իշխանությունները վերսկսել են Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող «Էրեզ» անցակետի աշխատանքը, իսկ մինչ այդ թույլատրել են մարդասիրական պաշարներ հասցնել անկլավ իսրայելական «Աշդոդ» նավահանգստով։

«Մենք զգալի քայլեր ենք ձեռնարկում Գազայի համար մարդասիրական օգնության ծավալներն ավելացնելու համար, դա չափազանց կարևոր է»,- ասել է Գալանտը։




Լրահոս