Չենք շտապում, կլինեն տվյալները` կներկայացնենք. Գագիկ Խաչատրյանը` Գ. Ծառուկյանի բիզնեսների ստուգումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

«Ստուգումները որպես զուտ ֆինանսահաշվարկային ստուգումներ չեն, ընթացիկ բոլոր տեսակի ստուգումների շարք ունենք, որ անընդհատ շարունակվում են` չափագրումներն են, գույքագրումներն են, հսկիչ դրամարկղային մեքենաներն են»,-նշեց  նախարարը:

Գագիկ Խաչատրյանը հայտնեց, որ շուտով արդյունքները կներկայացվեն հանրապետության վարչապետին: «Չենք շտապում, կլինեն տվյալները` կներկայացնենք», – հավելեց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ Ծառուկյանի ընկերություններում կատարվող ստուգումները արժանանան նրա բացակայությունների ճակատագրին, այսինքն՝ մնան ուղղակի լուրեր, Խաչատրյանն արձագանքեց.

«Դուք այսքան տարիների ընթացքում երբեք նկատած չեք լինի, որ հարկային մարմինն ավել կամ պակաս վերլուծություններ անի, կլինի քաղաքական գործիչ, թե պետական պաշտոնյա: Մենք բազմաթիվ գործեր ունենք դատարաններում, դա քարացած չէ, ինչո՞ւ եք այդպես մտածում: Կհրապարակվի, կնայվի: Հիմա ընթացքը ցույց կտա, ինչ-որ կլինի իրականում, այն էլ կներկայացնենք»:




Լրահոս