Իշխանություններն անհանգստացած են Աբովյանի ընտրություններով. նրանց հույսերը չե՞ն արդարանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են Աբովյանի քաղաքապետի ընտրություններով: Բանն այն է, որ իշխանական թեկնածուն՝ անկուսակցական Վահագն Գեւորգյանը, այս պահի դրությամբ ավելի քիչ հավանական է, որ ընտրվի: Իշխանությունները ներքին հարցումներով պարզել են, որ աբովյանցիներն ավելի հակված են ընտրելու «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանին՝ Պալաչին:

Դրա համար ողջ ռեսուրսը կկենտրոնացվի, որպեսզի Պալաչի մանկության երազանքը չկատարվի: Նշվում է նույնիսկ, որ ընտրությունների օրը իշխանության ներկայացուցիչները խմբերով լինելու են Աբովյանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս