Արա Աբրահամյանն այսօր կժամանի Հայաստան. նա մտադիր է կուսակցություն ստեղծել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր կրկին Հայաստան կժամանի «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ ևս «ընտանեկան» առիթով, ամուսնանում է նրա միակ թրոջ դուստրը: Աբրահամյանի այցերը Հայաստան միայն արտաքուստ են «մասնավոր», մեր ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝Արան, ինչպես 2003-ին, այժմ էլ լուրջ ամբիցիաներ ունի իր քաղաքական ապագայի առնչությամբ:

Հիշեցնենք, որ 2003-ին նրա ամբիցիաները դուր չեկան Ռոբերտ Քոչարյանին, և վերջինս Արայի ձեռքից վերցրած ՀՀ անձնագիրը մինչ այժմ չի վերադարձրել նրան: Դրա արդյունքում էլ Արա Արշավիրովիչին իր թևի տակ «քաշեց» Սերժ Ազատիչը: Սպասվող քաղաքական զարգացումներում ևս Արշավիրովիչն «անմասն» չի ուզում մնալ, նա, որոշ տեղեկություններով, դեմ է սպասվելիք սահմանադրական փոփոխություններին, և չի բացառվում, որ Հայաստանում կուսակցություն ստեղծի՝ ինչ-որ կուսակցության «բազայի» հենքի վրա, և ընտանիքով տեղափոխվի Հայաստան՝ մշտական բնակության»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս