Հայտնի չէ` ինչ պայմաններ են պետք ճամբարներ կազմակերպելու համար և ով է տալիս թույլտվությունը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարում, որը կազմակերպել է Երկրապահ կամավորականների միությունը, աղիքային վարակներ են գրանցվել: Սա վերջին օրերի երկրորդ նման դեպքն է։

Մեր թղթակիցը փորձել է պարզել, թե սանիտարահիգիենիկ ինչ պայմանների համապատասխանելու պարագայում է կարելի ճամբարներ կազմակերպել և ով է տալիս այդ թույլտվությունը: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մինչև 2006 թվականը դա մտնում էր իրենց գործառույթների մեջ և առաջնորդվում էին ԽՍՀՄ տարիներին ընդունված նորմերով: Դրանից հետո թե նորմերն այլևս չեն գործում և թե՛ իրենք չունեն համապատասխան պարտավորություն: ԱՆ-ից ենթադրել են` գուցե Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է զբաղվում խնդրով: Վերջինից, սակայն, նայնպես ասել են, որ ճամբարների կազմակերպմանն առնչվող հարցերը իրենց դաշտում չեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս