Որքան գումար է ծախսել Դմիտրի Պեսկովն իր շքեղաշուք հարսանիքի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կկայանա գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ու ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հարսանեկան արարողությունը: Հանդիսավոր արարողության մանրամասները գաղտնի են պահվում, սակայն արդեն այսօր հայտնի են դարձել դրա որոշ մանրամասները:

Տոնակատարությունը կայանալու է Սոչիում` Rodina Grand Hotel & SPA էլիտար հյուրանոցում, որն ամենաթանկն է Սև ծովի ափին գտնվողներից: Ինչպես գրում է gazeta.ru-ն, հարսանիքի օրերին` օգոստոսի 1-ին ու 2-ին, հյուրանոցն ամբողջությամբ փակ կլինի այցելուների համար: Rodina Grand Hotel & SPA հյուրանոցում ամենաէժան համարում գիշերն արժի 36 հազար ռուբլի, իսկ սուպերլյուքսում` 200 հազար ռուբլի:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ հարսանիքը ոչ թե երկու, այլ 4 օր կշարունակվի, սակայն սույն տեղեկությունները հերքվեցին:




Լրահոս