Եվրոպայի առաջնություն. Հայաստանի երկու բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի Սամոկով քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էնաեւ Հայաստանի հավաքականը։

75 կգ քաշային Արման Հովհիկյանը առաջին շրջանում առավելության հասավ Հունաստանի ներկայացուցիչ Պավլոս Ցագրակոսի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում Հովհիկյանի մրցակիցը կլինի թուրք Օսման Այդինը։

Նախնական փուլի արգելքը հաղթահարել է նաեւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որն ուժեղ էր լատվիացի Արթուրս Ահմետովսից։:

 




Լրահոս