Գողություն Թաիրովի կրպակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, օգոստոսի 11-ին, ժամը 11.00-ին, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 89 շենքի դիմացից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Անդրանիկ Վ.-ին:

Պարզվել է, որ օգոստոսի 6-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Անդրանիկ Վ.-ն իր մտերիմներ` 1979 թ. ծնված Սարգիս Ա.-ի և 1982 թ. ծնված, նախկինում դատապարտված Սամվել Ա.-ի հետ իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան կայանել է Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 69 հասցեում գործող կրպակի դիմաց, ինչից հետո Սամվել Ա.-ն շեղել է կրպակի աշխատակցի ուշադրությունը, իսկ Սարգիս Ա.-ն գողացել է տարբեր ապրանքներ` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սարգիս Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս