«Այրարատ» կինոթատրոնի դիմաց կողոպուտի փորձ է իրականացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այրարատ» կինոթատրոնի դիմաց ծառայություն իրականացնելիս ոստիկանության Երևան քաղաքի վաչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել 1993 թ. ծնված Ալինա Հ.-ն և հայտնել, որ մի տղամարդ նշված կինոթատրոնի դիմաց փորձել է բացահայտ հափշտակել իր «Սամսունգ Գալաքսի S 3» տեսակի բջջային հեռախոսը:

Ժամը 16.15-ին, նշված տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է, որ նա 1960 թ. ծնված Գագիկ Ս.-ն է:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս