Ֆինանսների նախարարությունը ԲԷՑ-ին տուգանել է 8 մլն դրամով՝ բուլդոզերը սխալներով օգտագործելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է 8 միլիոն դրամով տուգանել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին:

Պարզվում է՝ դեռեւս 2014թ մայիսի 4-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի անունով 85 օր ժամկետով հայտարարագրվել է օգտագործված թրթուրավոր բուլդոզեր, որը սահմանված ժամանակահատվածում չի վերահայտարարագրվել:

Արդյունքում քննություն է սկսվել, եւ օգոստոսի 13-ին որոշվել է ԲԷՑ-ի տնօրեն Արամ Անանյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ 8 միլիոն դրամի չափով:




Լրահոս