Հյուրանոցների ամենահետաքրքիր և էկզոտիկ առաջարկությունները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուրանոցներում բացի ննջասենյակից և նախաճաշից, կարող ենք ստանալ շատ այլ ծառայություններ. ձկների սենյակից մինչ առյուծների հետ զբոսանք: Նայելով աշխարհի տարբեր երկրների հյուրանոցները` Bigpicture.ru-ն ներկայացնում է ամենաէկզոտիկ և անսպասելի առաջարկներ ունեցող հյուրանոցները:

1. Սենյակ` արտասվելու համար

1

 

Ճապոնական Mitsue Garden Yotsua հյուրանոցների ցանցում այս տարվա մարտից մինչ օգոստոս գործում էր հետաքրքիր առաջարկ` «Սենյակ արտասվելու համար»: Այս սենյակը խորհուրդ է տրվում վերցնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են արցունքների օգնությամբ ազատվել սթրեսից: Համապատասխան միջավայր ստեղծելու համար հաճախորդներին առաջարկվում է մեծ թվով մելոդրամանաներ և փափուկ անձեռոցիկներ: Այդ ամենից հետո հյուրանոցն առաջարկում է աչքերի մերսում: Այս սենյակում հնարավոր է մնալ միայնակ, իսկ արժեքը կազմում է 10 000 իեն (4400 ռուբլի):

2. Ձկները` ընկեր

2

Բրիտանական Happy Guests Lodge հյուրանոցը հոգ է տանում բոլոր այն մարդկանց մասին, ովքեր շփման կարիք ունեն. նրանք առաջարկում վարձակալությամբ ձկներ` 5 ֆունտ արժեքով (430 ռուբլի): Սեփականատեր Ջեֆ Ռայլին վստահեցնում է, որ այս ծառայությունը մեծ հաջողություն է վայելում:

3. Թափառականների համար նախատեսված սենյակ

3

Շվեդական քաղաքներից մեկում հյուրանոցն առաջարկում է իրեն անտուն զգալ:

3

677 ռուբլիի դիմաց կարող եք գիշերել այգում կամ կամուրջի տակ:

3

Սենյակ կարող եք պատվիրել կամ ձեզ համար կամ ձեր ընկերների: Այս գումարներն օգտագործվում են բարեգործական նպատակներով:

3

4

5

 

4. Խորը քուն

4

Swissotel գերմանական հյուրանոցում առաջարկում են Deep Sleep (Խորը քուն) ծառայությունների փաթեթը, որը բուժում է անքննությունը, դեպրեսսիան և նույնիսկ օգնում է նիհարել: Փաթեթն իր մեջ ներառում է արևի լույսով բուժում 30 րոպե, փարմացնող էներգետիկ ըմպելիք, ցերեկային հանգիստ հատուկ նախատեսված սենյակում: Մեկ գիշերվա համար ծառայության արժեքը կազմում է 199 եվրո:

5. Սեքս-մենյու

5

Կանադական Drake Hotel-ն ունի հետաքրքիր ծառայություններ: Ռոմանտիկ «վարդի թերթերից» զատ այս սենյակն առաջարկում է նաև սեքս-խաղալիքներ:

6. «Պարֆյումային» բար

6

Բեռլինյան Ritz Carlton հյուրանոցում գործում է առաջին պարֆյումային բարը

7

Այստեղ հաճախորդներին առաջարկում են այնպիսի խմիչքներ, որոնք ունեն Giorgio Armani-ի, Yves Saint Laurent-ի, Guerlain-ի հոտերը:

8. Ամուսնալուծման ծառայություններ

8

Նիդերլանդների հյուրանոցներից մեկում օժանդակություն է ցուցաբերվում այն զույգերին, ովքեր ցանկանում են ամուսնալուծվել: Սովորաբար նրանք գալիս են ուրբաթ օրերին և հանգստյան օրերին նրանց պատրաստում են բաժանության:

9. Զբոսանք առյուծների հետ

9

Հարավաֆրիկյան հանրապետությունն իր հետաքրքրություն ունի: Այնտեղի հյուրանոցներից մեկը հնարավորություն է տալիս զբոսնել առյուծների հետ:




Լրահոս