Կառավարությունը հոսանքի թանկացած սակագինը կսուբսիդավորի մինչև խորհրդատվության ավարտը, ոչ թե աուդիտի. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև խորհրդատվության ավարտը վճարելու ենք ժողովրդի և փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների հոսանքի թանկացած սակագինը: Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդատվության ավարտից հետո կքննարկեն բոլոր հարցերը:

Armlur.am-ի հարցին, իսկ խոշոր բիզնեսին ինչու չեն սուբսիդավորում, վարչապետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի Քաջարանի կոմբինատին կամ ցեմենտի գործարանին սուբսիդավորելը: Ինչո՞ւ պետք է սուբսիդավորեմ: Եթե լրացուցիչ գումար ունենանք, թոշակները, նպաստները կբարձրացնենք, մեր բանակը կվերազինենք: Կարծում եմ` մենք ճիշտ ենք»:

Ուշագրավն այն է, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե հոսանքի թանկացած սակագինը կսուբսիդավորեն մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը, բայց այսօր արդեն ժամկետները փոխում են: Այսինք` փոխհատուցումն այլևս չի պայմանավորվում ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտով, ինչպես խոստացել էր Սերժ Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` առաջիկա մի քանի օրը կընտրվի այն ընկերությունը, որը ՀԷՑ-ում աուդիտ կանցկացնի:




Լրահոս