Վահան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վահան Մարտիրոսյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: Իսկ պատճառը եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզան Մարգունու հաղորդումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն եւ կնոջը ծեծի են ենթարկել: Դրանից հետո նա ժամանակավոր բնակվել էր Ռուզան Մարգունու տանը: Նրանց հեռանալուց հետո կինը դիմել էր իրավապահներին եւ տեղեկացրել, որ իր բնակարանից 3820 դոլար գումար է անհետացել: Ի դեպ, Վահան Մարտիրոսյանը հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս