Խոշոր անտառային հրդեհ Վրաստանում. հրշեջները չեն կարողանում հանգցնել կրակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի տարածքում այրվում է շուրջ մեկ հա անտառ, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Տեղեկացվում է, որ հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 7-ի երեկոյան  Ախլքալակի Ցինուբանի ու Ակցուրի շրջանների գյուղերից ոչ հեռու: Դեպքի վայր են ժամանել Թբիլիսիից փրկարարները:

Տեղանքի բարդ ռելեֆի պատճառով չի հաջողվել մարել հրդեհը, աշխատանքներ են տարվում, որպեսզի կրակը չանցնի այլ տարածքներ, տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ազգային պարկի ադմինիստրացիային:

Հրդեհի պատճառները պարզվում են:




Լրահոս