Այսօր հայտնի նկարիչ Ռեմբրանդտի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1669 թվականի հոկտեմբերի 4-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է հոլանդացի նկարիչ, Հոլանդիայի նկարչության ոսկե դարի կարկառուն ներկայացուցիչ Ռեմբրանդտը (Ռեմբրանտ Հարմես վան Ռեյն):

Ռեմբրանդտը բազմաժանր նկարիչ է, նա ներկայացրել է մարդկանց զգացմունքները, վերապրումներն ու հոգեկան աշխարհը։

Rembrandt-8

Ռեմբրանդտը առավելապես ստեղծել է դիմանկարներ, աստվածաշնչային և դիցաբանական թեմաներով պատկերներ, որոնք նրա վրձնի զորությամբ դարձել են մարդկային զգացումներն ու հարաբերությունները հոգեբանորեն բացահայտող պատումներ։

Rembrandt_-_Ganymede

Որպես գրաֆիկ Ռեմբրանդտը անխոնջ ու արտասովոր գծանկարիչ և օֆորտի չգերազանցված վարպետ է։ Ռեմբրանդտի օֆորտի տեխնիկային հաճախ զուգորդել է «չոր ասեղը» և տպագրական հնարների շնորհիվ հասել գեղանկարչական էֆեկտների:

Rembrandt-14

Ռեմբրանդտ Հարմենսզոն («Հարմենի որդի») վան Ռեյնը ծնվել է 1606 թվականի հուլիսի 15-ին (որոշ աղբյուրներում՝ 1607) Լեյդենում ջրաղացի սեփականատեր, ունևոր Հարմեն Հերրիթսզոն վան Ռեյնի բազմազավակ ընտանիքում։ Մոր ընտանիքը նույնիսկ Նիդեռլանդական հեղափոխությունից հետո հավատարիմ է մնացել կաթոլիկ ուղղությանը։

Rembrandt-6

Rembrandt-Belsazar

Լեյդենում Ռեմբրանդտը հաճախել է լատինական դպրոց և ընդունվել է Լեյդենի համալսարան, բայց ամենից շատ հետաքրքրվել է գեղանկարչությամբ։ Երբ նա 13 տարեկան էր, նրան հանձնում են լեյդենյան կաթոլիկ պատմական գեղանկարիչ Յակոբ Սվանենբյուրխին, որի մոտ սովորում է 1620-1621 թվականներին։

Rembrandt-4

Rembrandt-7

Հետազոտողներին չի հաջողվել գտնել այդ շրջանին վերաբերող Ռեմբրանդտի աշխատանքները, այդ իսկ պատճառով Սվանենբյուրխի ազդեցության հարցը Ռեմբրանդտի ստեղծարար յուրահատկության վրա մնում է բաց հարց, և շատ քիչ տեղեկություններ են հայտնի այսօր Սվանենբյուրխի մասին։




Լրահոս