Լեվոն Արոնյանի ընթացիկ վարկանիշը բարձրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ցուցադրած իր խաղի արդյունքում Լևոն Արոնյանը ընթացիկ վարկանշային աղյուսակում 12.5 նիշով ավելացրել է իր միավորների քանակը՝ հասցնելով 2878,6 -ի: Առաջատարը բացարձակ ռեկորդով Մագնուս Կարլսենն է՝ 2878,6, ով իր վարկանիշը բարձրացրել է 6.6 նիշով:
Մրցաշարի մյուս մասնակից Վլադիմիր Կրամնիկը կորցրել է 10.7 նիշ, և նրա վարկանիշը 2799.3 է: Ռաջաբովը կորցրել է 6.8 նիշ՝  2786.2, Գրիշչուկը կորցրել է 3.1 նիշ՝ 2760.9, Իվանչուկը՝ 6.6,  և ունի 2750.4  միավոր, Սվիդլերի վարկանիշը բարձրացել է 1.4 նիշով՝ 2748.4, իսկ Գելֆանդը կորցրել է 7.3 նիշ՝ 2732.7:




Լրահոս