Վստահ եմ` «Չելսի»-ն կպայքարի չեմպիոնության համար. Պելեգրինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վստահ է, որ «Չելսի»-ն կպայքարի չեմպիոնության համար: Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրերից հետո նրանք զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:

«Յուրաքանչյուր մարզչի կարիերայում վատ փուլեր են լինում: Դա նորմալ է, հուսով եմ՝ Մոուրինյոն կարող է շտկել իրավիճակը: Կարծում եմ, որ նա արդեն ապացուցել է, թե ինչի է ընդունակ:

Միշտ համարել եմ, որ յուրաքանչյուր թիմ կարող է պայքարել չեմպիոնության համար, քանի դեռ տեսականորեն հնարավորություն կա: Վստահ եմ, որ «Չելսի»-ն կպայքարի չեմպիոնության համար և շատ շուտով դարձյալ հզոր թիմ կդառնա»,- նշել է Պելեգրինին:




Լրահոս