Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 26-ը համարվում է Տեղեկատվության համաշխարհային օրը: Այն տոնվում է 1994 թվականից յուրաքանչյուր տարի: Օրը նշվում է Տեղեկատվության միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Տեղեկատվությունը փոխանցվում է մի մարդուց մյուսին բանավոր, գրավոր կամ որևէ այլ եղանակով: Մարդու կյանքում միշտ կարևոր դեր է խաղացել տեղեկատվությունը, իսկ քսաներորդ դարի կեսերին առաջընթացի ու արագ զարգացման պայմաններում տեղեկատվության դերն անհամեմատ աճեց:

Ներկայումս ամբողջ աշխարհում թվայնացվում է հեռուստատեսությունը, զարգանում է ինտերնետը, հեռախոսային կապը: Հավանաբար հենց տեղեկատվությունն է մարդու կյանքի կարևորագույն արժեքը: Բոլորը գիտեն հայտնի արտահայտությունը՝ «Ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է աշխարհին»:

 




Լրահոս