Պատրաստ եմ զանգել Մոսկվայի տան տնօրենին ու հեռախոսով հարթել վեճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը հենց այսօր զանգահարելու է “Մոսկվայի տան” տնօրեն Արմինե Թութունջյանին, որպեսզի հարթի իրենց միջև առկա վեճը, որի պատճառով Արմինե Թութունջյանը պատգամավորի դեմ ԱԺ էթիկայի հանձնաժողով հայց է ներկայացրել, սակայն հեռախոսազրույցը նրանից անկախ պատճառներով չի կայացել։ Նա լրագրողների ներկայությամբ զանգահարեց Թութունջյանին, սակայն պատասխանող չեղավ:
Նշենք, որ “Մոսկվայի տան” տնօրեն Արմինե Թութունջյանը Նաիրա Կարապետյանի դեմ դիմում-բողոք է ներկայացրել՝ նշելով, որ վերջինս իրեն վիրավորել է և պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսևորել:




Լրահոս