Հայտնաբերվել են ապօրինի արտադրության անորակ դեղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը «Հոֆֆմանն-Լյա Ռոշե» ՍՊԸ ընկերության հայաստանյան ներկայացչության կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյունաշյանին պատկանող դեղատնային կրպակում (հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 1/8) և նոյեմբերի 11-ին իրականացվել զննում՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և դրան առնչվող իրավական այլ ակտերի պահանջների ապահովումը պարզելու նպատակով:

94fdd384-f1f2-4bdf-a97a-e022f9352d5f

 

Արդյունքում հայտնաբերվել են ՀՀ-ում չգրանցված և ապօրինի ներմուծված մի շարք դեղեր, այդ թվում`«Химтех» անվանմամբ արտադրողի պիտակավորված (առանց արտադրողի հասցեի և սերիայի խմբաքանակի մասին տեղեկատվության) «Ֆուրացիլին» ակնակաթիլներ` 1:5000, 15մլ, ապակե սրվակ և «Ականջի կաթիլներ»` 15մլ,ապակե սրվակ տեղական արտադրության դեղերը, որոնք, ինչպես պարզվել է լաբորատոր փորձաքննությամբ, մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված որակական ցուցանիշներին և կարող են հանգեցնել մի շարք ախտահարումների, այդ թվում` տեսողական օրգանի:

ddbf0a65-e6fe-439b-a9ef-64117bfb4655

Դեղատան նկատմամբ կիրառվել է գործողօրենսդրությամբ սահմանված տուգանք՝ 100 000 դրամի չափով և տրվել կարգադրագիր՝ խախտումները վերացնելու նպատակով: Միաժամանակ աշխատանքներ են տարվում անորակ, չգրանցված դեղն արտադրողի և այլ իրացնողների հայտնաբերման և շուկայից նշված դեղերիհետկանչի ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ նշված դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:




Լրահոս