Վրացական նավահանգիստները փակ են վերահաս փոթորկի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նավահանգիստները չեն ընդունում և դուրս չեն թողնում նավեր վերահաս փոթորկի պատճառով. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում փակվում են նավահանգիստները, դադարեցվում են նավերի շարժը. սա սովորական աշխատանքային ռեժիմ է: Երբ քամին մեղմանա, ոչ մեծ նավերը կարող են մուտք գործել նավահանգիստներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանում 3 նավահանգստ կա, որոնցից ամենախոշորը Փոթիի նավահանգիստն է, ապա` Բաթումիի և Կուլևիի նավահանգիստները:

Նշենք, որ ներկա պահին Աջարիայում գրանցվում է 3-բալանոց փոթորիկ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս