Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոցի տներից մեկում հրդեհ էր բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին, ժամը 05.39-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օ. Մ.-ին պատկանող տան բակում գտնվող անասնագոմում (80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.52-ին, մարվել՝ 08.41-ին:

Այրվել է անասնագոմը՝ մոտ 100 քմ, ներսում անկել են 2 խոզ 6 գոճի:




Լրահոս