Շաբոյանի հարուստ կինը. իր հարստությունը նա կուտակել է ոչ մի տեղ չաշխատելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարագրել է, որ ունի 4 բնակարան: Նրա դրամական միջոցները կազմել են 13 մլն դրամ: Նկատենք, որ Շաբոյանն այն պաշտոնյաներից է, ում կինն ավելի հարուստ է, քան ինքը:

Այսպես՝ անցած տարեվերջին Շաբոյանի կնոջ՝ Քրիստինե Եղիազարյանի փոխառության՝ վարկի գումարը կազմել է 84 հազար 306 դոլար, իսկ փոխառությունից որպես եկամուտ ստացված տոկոսավճարները կազմել են 2 հազար 700 դոլար: Շաբոյանի տիկնոջ դրամական միջոցները անցած տարվա վերջում կազմել են 16 մլն դրամ, 39 հազար դոլար: Ի դեպ, Շաբոյանի կինը, որը նման մեծ կարողության տեր է, իր հարստությունը կուտակել է ոչ մի տեղ չաշխատելով: Իսկապես, եթե կարելի է անաշխատ հարստանալ, ինչ իմաստ ունի աշխատել:




Լրահոս