Հունիսի 13-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հունիսի 13-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ։ Բանն այն է, որ երկուշաբթի օրը տեղի ունենալիք հերթական քառօրյայի ժամանակ քննարկվելու է 2015թ. բյուջեի կատարողականը, որը կարող է երկար տևել։

Բացի այդ, օրակարգում կան 100-ից ավելի նախագծեր, և դրանց գոնե մի մասը սպառելու համար խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի։ Մեր տեղեկություններով, սակայն, այս ոչ հերթական, ոչ էլ արտահերթ նիստի ընթացքում նոր Ընտրական օրենսգրքին վերաբերող կոնսենսասային փոփոխությանը վերաբերող որևէ նախագիծ չի քննարկվելու»:

Ավելի մանրամաս՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս