Խորենացու փողոցից հայտնի դարձած ակտիվիստ Անի Նավասարդյանը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը:

Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը: Նա կասկածվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ Անի Նավասարդյանը Խորենացու փողոցում հանդես էր գալիս ելույթներով: Նրան քաղաքացիները սադրիչ էին անվանում ոստիկանների հետ բախում հրահրելու համար: Համացանցի իր էջում Անին հերքել էր սադրիչ լինելու լուրերը և հայտարարել, որ ավելի ուշ կմեկնաբանի կատարվածը: Ի դեպ, Անին «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկի ազգականն է:




Լրահոս