ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է. ձերբակալվել է 20 զինյալ. ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»:

Հավելենք, որ 168.am-ը գրել է, որ ՊՊԾ գնդի տարածքից վերջինը դուրս է եկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով էլ հիմնական բանակցողն էր:




Լրահոս