Միհրան Հարությունյանին դիմավորելու են որպես ոսկե մեդալակրի.Գագիկ Ծառուկյանը նույնպես նրան հաղթող է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում պարտություն կրեց՝ բավարարվելով արծաթե մեդալով: Սակայն մրցամարտից հետո տարատեսակ քննարկումներ էին ընթանում, որոնք մինչև այժմ էլ թեժ են: Նշենք, որ ակնահայտորեն հայ ըմբիշը հաղթել էր իր մրցակցին, սակայն մրցավարը հաղթանակը շնորհել էր սերբ ըմբիշին: Անդրադառնալով Միհրան Հարությունյանի ելույթին` սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը նշել էր, որ մեր ըմբիշը զրկվել է ոսկուց կողմնակալության պատճառով:

Իսկ թե այս հարցի շուրջ ինչ է մտածում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ArmLur.am-ը փորձեց պարզել  Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես արտասահմանյան շատ լրատվամիջոցներ, շատ հայտնի մարդիկ, այնպես էլ ՀԱՕԿ նախագահն ըմբիշ Միհրան Հարությունյանին համարում է հաղթող: Մեր զրուցակցի փոխանցմամբ Միհրան Հարությունյանին դիմավորելու են որպես ոսկե մեդալակրի. «Գագիկ Ծառուկյանի համար Միհրանը հաղթող  է և արժանանալու է Ռիո-2016-ի ոսկե մեդալ նվաճած մարզիկին վայել ընդունելության»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը։




Լրահոս