Հրդեհ Պտղունք գյուղի արտադրամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 3 տան բակում՝ փայտի արտադրամասում, նոյեմբերի 24-ին հրդեհ է բռնկվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.31-ին, մարվել՝ 09.29-ին: Արտադրամասում այրվել են փայտի թափոններ 35 ք.մ մակերեսով:




Լրահոս