Վաղարշակ Հարությունյանը` իր` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու լուրերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը չցանկացավ պատասխանել  ArmLur.am-ի այն հարցին, ըստ որի անցած տարի այս ժամանակահատվածում քննարկվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա նշանակման մասին լուրերը, իսկ այս տարի արդեն նշվում էր Սեյրան Օհանյանի անունը:

Մենք ցանկացանք ճշտել` արդյոք նախկին նախարարը ստացե՞լ է նման առաջարկ, թե` ոչ, և եթե ստանա կընդունի՞, թե` ոչ: «Ես չեմ որոշողը, ինչ-որ կլինի` կլինի»,-նշեց նա:

Վերջինս նշեց, որ ՀՀ-ից ՀԱՊԿ-ը գլխավորելու շուրջ խոսակցություններ վաղուց են եղել, ինչը խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից. «Քարտուղարը գործում է ըստ կանոնադրության և ըստ պայմանագրերի շրջանականերում, և ինքը կարող է այդ շրջանակներում լուծել, օրինակ` Հայաստանի այնպիսի խնդիրներ, որոնք կապահովեն մեր անվտանգությունը: Այդ պաշտոնը նման հնարավորություն է տալիս, և դրա համար Ադրբեջանը և մյուս պետություններն ամեն ինչ անում են, որ նման նշանակում չլինի»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս