Երևանում Գալոյան եղբայրների անունը կրող փողոց է անվանակոչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանում Գալոյան եղբայրների անունը կրող փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա Գալոյան ընտանիքի անդամները, առանձնակի կարևորելով անվանակոչման նախաձեռնությունը, նկատել են, որ այն Գալոյան եղբայրների տարիների աշխատանքի յուրովի գնահատական է, ինչի համար իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Հանրապետության Նախագահին և Երևանի քաղաքապետին: Ներկայացնելով Մուսայել, Ալեքսանդր և Գալուստ Գալոյանների կենսագրությունները՝ բանախոսները նշել են, որ նրանք կարևոր ներդրում են ունեցել հայրենիքի գիտության, մշակույթի ու բժշկության զարգացման բնագավառներում, և գնահատելի է, որ նրանց անունով անվանակոչվել է հենց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հարակից փողոցը, ինչը յուրովի հարգանքի տուրք է նրանց վաստակի առաջ:

Այնուհետ կատարվել է փողոցի անվանատախտակի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել է Գալոյանների ընտանիքի անդամներին:
Հարկ է նշել, որ դեռևս 2015 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանի ավագանին որոշում կայացրեց Երևան քաղաքի Սարմենի փողոցի և Մարշալ Բաղրամյան պողոտայի միջանկյալ ճանապարհահատվածն անվանակոչել Գալոյան եղբայների անվամբ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս