Ձեռքի ափի չափը կարող է բնորոշել մարդուն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խիրոմանտիան (ձեռնագուշակություն) բավականին հայտնի է և ակտիվորեն օգտագործվում է մարդկանց կողմից: Շատերը գիտեն, որ ճակատագիրը կարելի է կարդալ ձեռքի ափով, սակայն այն փաստը, որ ափը կարող է շատ բանի մասին խոսել, ստվերում է մնում:

Ձեռքի ափի չափը կարող է բնորոշել մարդու տեսակը, որը համապատասխանում է այս կամ այն տարերքին:

1. Կրակ՝ լայն ափ և կարճ մատներ

1

Նման ափ ունեցող մարդիկ մտնում են կրակի տեսակի մեջ: Նրանց համապատասխանում է այդ տարերքը: Նրանք իմպուլսիվ են, համառ, գիտեն՝ ինչ են ուզում կյանքից: Ակտիվ են, նրանց շարժիչ ուժը կիրքն է: Նրանք առաջնորդներ են, ովքեր ոչ մի հնարավորություն ձեռքից բաց չեն թողնում:

2. Հող՝ կարճ մատներ և փոքր քառակուսի ափ

2

Նման ափ ունեցողները զգուշավոր են: Նրանց համար կարևորը կայունությունն է: Նրանք աշխատասեր են, ունեն պատասխանատվության մեծ զգացում:

3. Օդ՝ մատների և ափի հավասարություն

3

Նման տեսակի մարդիկ եսասեր են: Նրանք ունեն բարձր ինտելեկտ, սակայն կենտրոնանում են միայն սեփական անձի և սեփական պահանջների վրա: Հաճախ նման մարդիկ դառնում են գրողներ,  ուսուցիչներ:

4. Ջուր՝ ձգված ափ և շատ երկար մատներ

4

Այս մարդիկ էմոցիոնալ են: Նրանց ընտրյալների բախտը բերել է, քանի որ նման մարդիկ ամբողջությամբ տրվում են հարաբերություններին և ամեն ինչ անում, որպեսզի դիմացինին հաճոյանան: Նրանք լավ երևակայություն ունեն, ինչը նրանց թույլ է տալիս հիանալի սիրեկաններ լինել:




Լրահոս