Քաղաքապետարանի շռայլ գնումները շարունակվում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկայում 500 հատ «Երեւան» ձուլվածքով նստարան եւ 600 հատ աղբաման (դարձյալ ձուլվածքով) գնել: Յուրաքանչյուր նստարանի համար քաղաքապետարանը ծրագրում է վճարել 165 հազար դրամ, իսկ աղբամանի մեկ հատի համար 78 հազար դրամ է:

Ինչպես հայտնի է՝ Երեւանի քաղաքապետարանը նստարանների եւ աղբամանների նկարագրությունն այնպես է կազմել, որ դրանք անպայման ձուլվածքով պատրաստվեն: Իսկ այդ դեպքում նստարանները եւ աղբամանները կարող է պատրաստել միայն «Նիկոլ Դուման» ընկերությունը: Կասկածից վեր է, որ այս անգամ էլ պատվերը հենց այդ ընկերությանը կտրվի: Ի դեպ, «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գեւորգյանը եւ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:

Իսկ արդյո՞ք քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համայնքային միջոցների նման ծախսերը քամուն տալու կամ կոռուպցիայի դասական օրինակ չեն»:




Լրահոս