«Աշտարակ կաթ» ընկերությունը փակվում է. պատասխանատուները չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Աշտարակ կաթ» ընկերության հետագա գործունեությունը անհայտ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ընկերության առաքիչները բոլոր խանութներից եւ սուպերմարկետներից հավաքում են կաթնամթերքի բոլոր տեսակի ապրանքները՝ խանութների տնօրեններին փոխանցելով, որ դեռ հայտնի չէ, թե երբ կսկսեն բնականոն հունով աշխատել:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ տեւական ժամանակ է, ինչ ընկերությունը չի աշխատում՝ ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով: «Աշտարակ կաթ»-ը մթերման կաթի դիմաց պարտքեր ունի կուտակած նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչներին: Ի դեպ, ընկերության՝ Ճամբարակում գտնվող պանրի գործարանը նույնպես չի աշխատում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով ընկերությունը հիմնովին փակվում է: Այս առնչությամբ փորձեցինք լուրը ճշտել սեփականատեր՝ Աշոտ Ափոյանից, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր, իսկ ընկերությունից ոչ ոք զանգերին չպատասխանեց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ լուրերը ճիշտ են և ընկերությունն այլևս չի գործում:




Լրահոս