Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն ունեն Սիրիայի հարցում. Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական հայտնի «Times» պարբերականում նյութ է հրապարակվել այն թեմայով, թե ինչ ազդեցություն կունենա ռուս-թուրքական կարգավորման գործընթացը սիրիական ճգնաժամի վրա: Թուրքական «Takvim» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հոդվածը հեղինակել է «Times»-ի ստամբուլյան թղթակից Հանահ Լուջինդան:

Նա առաջ է քաշում այն տեսակետը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են, թե ում վերահսկողության տակ է անցնելու Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող շրջանները: Եվ դա այն դեպքում, երբ երկու երկրների ղեկավարները սիրիական ճգնաժամի հարցում միանգամայն տարբեր կողմերին էին աջակցում:

Հեղինակը, որպես իր պնդման ապացույց առաջ է քաշում այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել Էրդողանի և Պուտինի միջև հեռախոսազրույցները, Սիրիայի և մասնավորապես Հալեպի հարցի թեմայով:

«Պաշտոնական Անկարայի գլխավոր նպատակը Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելն է, որը Թուրքիային թույլ կտա զսպել Սիրիայի քրդական ուժերին»:Հոդվածագիրը նաև նշում է, որ ըստ թուրքական աղբյուրների՝ Թուրքիան այժմ շարժվում է դեպի «Իսլամական պետության» (ԻՊ) տակ գտնվող Սիրիայի Էլ Բաբ քաղաք: Ըստ այդ աղբյուրների՝ ԻՊ-ի զինյալներից Բաբը մաքրելուց հետո Թուրքիան կանգ կառնի և կբանեցնի դիվանագիտություն:




Լրահոս