Սպիտակի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիսի, Գավառի, Մարտունու ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Արթիկի ճանապարհներին ևս բուք է:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս