Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շարունակվում է London Chess Classic մրցաշարը: Երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Կողմերը խաղաղ ելք են ունեցել 29-րդ քայլում:

Այս մրցախաղից հետո Արոնյանը վաստակած 2 միավորով երկրորդ տեղում է, իսկ Սոն 2.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ֆրանսիացի Մաքսիմ-Վաշյե Լագրավը նույնպես խաղաղությամբ է բաժանվել բուլղարացի Վեսելին Տոպալովից:




Լրահոս