Մամուլի շենքի մոտ մեքենաներ են բախվել. 3 երեխա հիվանդանոցում է. Shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ի փոխանցմամբ` երեկ՝ հունվարի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի մոտ, բախվել են Lexus մակնիշի 34 CF 432 համարանիշի, Opel մակնիշի 83 GG 833 համարանիշի, Nissan մակնիշի 83 VV 833 համարանիշի և Opel մակնիշի 32 LL 551 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս