Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ. երկու հոգի կյանքից զրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին՝ ժամը 18:45-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ մահվան ելքով։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նախքան փրկարար ծառայության ժամանելը, «Volkswagen»-ի ուղևորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց. նրա վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ս.-ին, ով բժշկական կենտրոնում մահացել է: «Volkswagen»-ից դուրս է բերվել վարորդ Ա․ Մ.-ի դին:




Լրահոս