«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներն իրենք իրենց թուք են ներարկել. ինչն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի երկու դատապարտյալի օրերս տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Բանն այն է, որ դատապարտյալներ Էդգար Ղուշյանը եւ Վահե Միքայելյանն աղմուկ են բարձրացրել, որ ՔԿՀ ղեկավարությունը իրենց թույլ չի տվել տեսակցության ժամ նշանակել իրենց մտերիմների հետ, արդյունքում վերոնշյալ դատապարտյալները իրենք իրենց թուք են ներարկել, ինչի հետեւանքով նրանց տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին, որտեղից խոստացան ուսումնասիրել խնդիրը եւ նոր համապատասխան պարզաբանում ներկայացնել:




Լրահոս