Պորոշենկոյին պատկանոող Roshen կորպորացիան հայտարարել է Ռուսաստանում ֆաբրիկայի փակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Roshen կորպորացիան, որը պատկանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, հայտարարել է Լիպեցկի շրջանում ֆաբրիկայի փակման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նման որոշում է ընդունվել քաղաքատնտեսական պատճառներով…Ինչպես ավելի վաղ բազմիցս հայտարարվել է, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի կողմից քրեական գործի շրջանակներում Լիպեցկի ֆաբրիկայի սեփականության առգրավվումը, ֆաբրիկայի վաճառքն անհնարին է դարձրել»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Roshen-ում հավելել են, որ 2013թ. ֆաբրիկայում արտադրությունը նվազել է 3 անգամ:

«Ֆաբրիկայում արտադրության նվազման հետ կապված՝ մշտապես անձնակազմի կրճատում էր անցկացվում: Մնացած անձնակազմը (մոտ 700 մարդ) արդեն տեղեկացվել է ֆաբրիկայի գործունեության դադարեցման մասին»,-ասվում է հայտարարության մեջ:

Roshen-ի տվյալներով՝ 2014-2016թթ. կորպորացիան ստացել և Ուկրաինային է փոխանցել ավելի քան 72 միլիոն դոլար՝ ստացված Լիպեցկի բաժնեմասերից:




Լրահոս