Նախարար Վահան Մարտիրոսյանի քայլը դուր չի եկել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին. իշխանության երիտթևի համար նա դարձել է անցանկալի անձ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո պետական գերատեսչություններին հրահանգել է հրաժարվել «Յուքոմ» ընկերության ծառայություններից, փոխարենը օգտվել իրեն պատկանող «Ռոստելեկոմ» կապից: Հիշեցնենք՝ Մարտիրոսյանը մինչեւ նախարար նշանակվելը եղել է «Ռոստելեկոմ» ընկերության ղեկավարը:

Նրա այդ քայլը, սակայն, դուր չի եկել Սերժ Սարգսյանի փեսային` Միքայել Մինասյանին, ում դե ֆակտո պատկանում է «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, եւ նախարարը իշխանության երիտթեւի համար դարձել է անցանկալի անձ: Վ. Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպիսին են Մ. Մինասյանի հետ հարաբերությունները, կարգավորվե՞լ են: Սակայն նա հերքել է այդ լուրերը: «Ոչ մի պրոբլեմ չի էլ եղել, որ կարգավորվեր կամ չկարգավորվեր»,- ասել է Մարտիրոսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս