ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շաբաթվա քաղաքական ինտրիգն ու առուների, գետակների պայքարը. շաբաթվա ամփոփում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շաբաթվա  քաղաքական ինտրիգն ու առուների, գետակների պայքարը. շաբաթվա ամփոփում

Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան ՀՀ քաղաքական դաշտն ավելի գունեղ է դառնում, և օր օրի նոր ինտրիգներ են հանգուցալուծվում: Այս շաբաթվա թոփ 1 իրադարձությունը գլխավորապես կարող ենք համարել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի`  հարազատ կուսակցությունը լքելու որոշումը:

Հովիկ Աբրահամյանը խոստովանեց. երկար է մտածել, իր կյանքի «կարեւոր ու դժվարին որոշումներից էր»: Հավաստել է, որ շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, բայց այդպես էլ չի տվել գլխավոր հարցերի պատասխանը. ինչո՞ւ է հեռացել ՀՀԿ-ից, և ում հետ է շարունակելու քաղաքական գիծը:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան