Այժմ ես պետք է հանդիպեմ Ալիևի հետ, այնպես որ՝ օրվա լավ մասն ավարտված է. Եվրահանձնաժողովի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում փետրվարի 6-ին կայացած հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատակել է. «Այժմ ես պետք է հանդիպեմ Ալիևի հետ, այնպես որ՝ օրվա լավ մասն ավարտված է»,- գրում է Reuters-ը:

Ալիևի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին և նշել դրա անթույլատրելիությունը:

Դոնալդ Տուսկը Բաքվին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, և այն անհրաժեշտ է լուծել քաղաքական ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ալիևը հրաժարվել է Եվրախորհրդարանի նախագահի հետ հանդիպումից:




Լրահոս