Ինչո՞ւ են ԱԱԾ-ի աշխատակիցներին հանել ազատ արձակման երեք հանձնաժողովների կազմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործող պայմանական վաղաժամկետ ազատ արձակման երեք հանձնաժողովների կազմից հանվել են ոչ միայն ՀՀ երեք փոխոստիկանապետերը, որ ղեկավարում էին հանձնաժողովները, այլեւ ԱԱԾ աշխատակիցները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հանձնաժողովի կազմից դուրս են մնացել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը:

Հիշեցնենք՝ նաեւ օրերս ԱԺ-ում ընդունվեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի փոփոխությունների նոր նախագիծը, որի քննարկումների ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել էր, թե հանձնաժողովներն արդյունավետ չէին գործել, եւ կալանավայրերի գերհագեցվածության խնդիրը շարունակել էր չլուծված մնալ:




Լրահոս