Ահազանգ Արաբկիրից. Հրայր Անտոնյանն անցել է սպառնալիքների. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներից։ Նրանք դժգոհում են, որ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցներին անգամ աշխատանքային ժամերին է ստիպում գնալ եւ զբաղվել ՀՀԿ-ի շտաբային աշխատանքներով՝ հօգուտ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` Սասի Արտակի:

Ավելին՝ Անտոնյանը թաղապետարանի աշխատակիցների մոտ մի քանի անգամ հայտարարել է, թե հաջորդ թաղապետն ինքն է լինելու եւ սպառնացել է՝ ՀՀԿ-ի օգտին չաշխատողների համար «վատ կլինի»։ Այս իրավիճակն ուշագրավ է այն իրողության համատեքստում, որ դեռեւս փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ադմինիստրատիվ ռեսուրսները չօգտագործել նախընտրական քարոզչության գործընթացում։ Բայց արի ու տես, որ այս հրահանգը ոչ բոլորն են ականջին օղ արել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ կառավարություն. խոստացան արձագանքել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս