Քանի հայ զինծառայող է վերապատրաստվում Ռուսաստանում. մանրամասնում է Վիգեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում վերապատրաստում է անցնում ավելի քան 200 հայ զինծառայող: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ավելի քան 200 հայ զինծառայող կվերապատրաստվեն Ռուսաստանի ռազմական համալսարաններում:

«Իրականում թիվն ավելի մեծ է 200-ից: Ամենատարբեր մակարդակներով՝ Գլխավոր շտաբի Ակադեմիայից մինչև ողջ Ռուսաստանում մասնագիտացված ուսումնական հաստատություններ: Մենք իսկապես երախտապարտ ենք, որ մեր ապագա սպաները վերապատրաստում են անցնում ռուսական ուսումնական հաստատություններում: Դա համագործակցության կարևոր ձև է»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ Մոսկվա այցի ժամանակ հանդիպել է հայ կուրսանտների հետ: «Մենք հետաքրքիր, բովանդակալից զրույց ունեցանք այն մասին, թե ինչպես է անցնում ուսումը: Նրանք երջանիկ են, որ կարող են օգտվել այդ հնարավորությունից»,-հավելել է Վիգեն Սարգսյանը:




Լրահոս