Լապշինին չեն թույլատրում զանգեր կատարել. ահազանգում է բլոգերի կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին շարունակում են արգելել զանգեր կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան:

«Ինչ էլ, որ գրեն Ադրբեջանի ԶԼՄ-­ներն այն մասին, որ Ալեքսանդրի իրավունքները ամբողջությամբ պաշտպանած են, նրան մինչև հիմա զանգելու իրավունք չեն տալիս: Թերևս, գլխավոր դատախազությունը կարծում է, որ հարազատների հետ շփումները քննության շահերից չի բխում: Իհարկե, չէ՞ որ հարազատ մարդկանց աջակցությունն ուժ է տալիս: Լավ է, որ գոնե մորը թողնում են շաբաթը մեկ տեսակցել նրան»,-հայտարարել է Լապշինի կինը:




Լրահոս