Փոխհրաձգություն ԱՄՆ-ում. կա մեկ զոհ և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ անչափահաս է զոհվել և ևս 6 մարդ վիրավորում ստացել ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում փոխհրաձգության արդյունքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական KMOV հեռուստաալիքին:

Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները՝ անհայտ անձինք մոտեցել են փողոցում հավաքված մարդկանց խմբին և կրակ բացել: Արդյունքում մահացել է 15-ամյա անչափահասը: Եվս 6 մարդ վիրավորում է ստացել, ներառյալ 8-ամյա երեխան, որի վիճակը ծայրահեղ ծանր է համարվում:

Քննիչները ենթադրում են, որ հրաձգություն է կազմակերպել 3 մարդ: Կասկածյալները թաքնվել են դեպքի վայրից, հանցանքի մոտիվները պարզվում են:




Լրահոս