Հույն հոգևորականն Էրդողանին կոչ է արել աղոթել, իսկ Պուտինին՝ կնքահայր դառնալ

Հույն հոգևորականն Էրդողանին կոչ է արել աղոթել, իսկ Պուտինին՝ կնքահայր դառնալ

Պիրեայի ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական Սերաֆիմ Էլլադսկին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ նրան կոչ է անում ապաշխարել և աղոթել, փոխանցում է Life.ru-ն:

Ուղերձում նա նաև գովում է Էրդողանին այն բանի համար, որ նա ներողություն խնդրեց Ռուսատանից խոցված Սու-24-ի համար, և խորհուրդ է տվել թուրք նախագահին կնքահայր ընտրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Մետրոպոլիտն Էրդողանին առաջարկել կնքվել Ստամբուլի ուղղափառ պատմական թաղամասում՝ Ֆեներում:

Ուղերձը հղվել է Էրդողանին ի պատասխան նրա այն հայտարարության, որ ԵՄ-ում Թուրքիային չեն ընդունում, քանի որ այն քրիստոնյա երկիր չէ: